Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հրաժարվել է նշել Ա Սերիայի ֆավորիտին և նշել, որ իտալական ֆուտբոլը ճգնաժամի մեջ է, հայտնում է Football Italia-ն:
«Այլևս չկան այնպիսի խաղացողներ, ինչպիսին են Ֆրանչեսկո Տոտին կամ Ալեսանդրո Դել Պիերոն…», – ասել է Լիպին:
Նա նաև առանձնացրել է հարձակվողների, որոնք որոշակի տպավորություն են թողնում իր վրա.
«Ինձ դուր է գալիս Վիկտոր Օսիմենը, ինչպես նաև Թեմի Աբրահամը, որը լավ է հանդես գալիս «Ռոմայում»: Դուշան Վլահովիչը ուժեղացրել է «Յուվենտուսը» և ավելի մեծ ներուժ է տվել հարձակման գծում»,- ասել է Լիպին:
Այնուամենայնիվ` անդրադառնալով ֆավորիտին, 74-ամյա մասնագետը նշել է, որ վերջին խաղերում լավ տեսք ունի «Ինտերը»: