Հայաստանի ազգային հավաքականի և «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կվիրահատվի։ Այս մասին տեղեկացնում է արգենտինական ակումբի թվիթերյան էջը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն աջ կոճի խնդիր ունի, որն առաջացել է դեռևս նախամրցաշրջանային հատվածում և ակումբի բժշկական անձնակազմը որոշել է վիրահատական միջամտություն իրականացնել։
Ակումբը մեծ ուժ է մաղթել Բալեկյանին։