Սառա Քելին՝ «Էվերթոնի» 14-ամյա երկրպագու Ջեյք Հարդինգի մայրը, քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործողությունները թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված միջադեպից հետո, որը կոտրել էր իր որդու հեռախոսը։
««Մանչեսթեր Յունայթեդը» գլուխ չբերեց իրավիճակը, ու եթե անկեղծ, ամեն ինչ միայն ավելի սրեց։ Եթե ինչ-որ մեկը փողոցում հարձակվեր որդուս վրա, իսկ հետո մեզ ընթրիքի հրավիրեր, մենք չէինք գնա։ Պիտի գնայինք, որովհետև դա Կրիշտիանու Ռոնալդո՞ւն է։ Կարծես թե պարտք ենք նրան, բայց կներեք, դա այդպես չէ։
Մենք քաղաքավարի ձևով մերժել ենք ՄՅՈՒ-ի խաղին գնալու հրավերը, որովհետև Ջեյքը չի ուզում գնալ խաղին։ Նա չի ուզում տեսնել Ռոնալդուն ու պարզ հասկացրել է դա։ Սրանք իմ խոսքերը չեն, այլ իմ որդու։ Խոսքը նրա մասին է։ Դա նրա վրա ավելի շատ է ազդել, քան իմ։ Նա ոչ մի տեղ չի ուզում գնալ, դա նրա որոշումն է։ Մնացածը ոստիկանության ձեռքում է»,-Քելիի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։