«Վելեսի» առաջատար Արթուր Գալոյանը երեկ լուսանկար է հրապարակել Instagram-ի stories-ում։
Լուսանկարում Գալոյանը ցույց է տվել Մոսկվա-Երևան ավիատոմսը։ Այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա՝ արդյոք ֆուտբոլիստը Երևան է ժամանել Հայաստանի հավաքականի հետ կապված, թե այցը կրել է զուտ անձնական բնույթ։ Բայց ArmSport-ին հայտնի է դարձել, որ Գալոյանը հայկական անձնագիր է ստացել ու հանդես կգա Հայաստանի հավաքականում։
22-ամյա Գալոյանը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է, 2020 թվականից հանդես է գալի «Վելեսում»։
Այս մրցաշրջանում Արթուրը ՖԱԼ-ի առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։