Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ Վիտալի Կաշֆանովը առցանց սեմինար է անցկացրել «Ուրարտուի» դարպասապահների մարզիչների հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում «Ուրարտուի» մարզիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետին, որոնք վերաբերում էին դարպասապահների ֆիզիկական պատրաստվածության ճիշտ կազմակերպմանը, տեխնիկայի զարգացմանը և այլ հարցեր։