Հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլի» կազմում «գոլ + փոխանցում» համակարգով երկրորդն է։
«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում եգիպտոսցին մեկ գոլային փոխանցում է կատարել Սադիո Մանեին։
Այժմ հարձակվողն ունի 159 միավոր «գոլ+փոխանցում» համակարգով։ Այսպիսով, հարձակվողը շրջանցեց Ռոբի Ֆաուլերին և զբաղեցրեց երկրորդ տեղը «Լիվերպուլի» պատմության մեջ՝ Պրեմիեր լիգայում։ Առաջատարը Սթիվեն Ջերարդն է՝ 212 միավոր։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: