Ալեսանդրո Դել Պիերոն Իտալիայում տիտղոսի համար պայքարում ֆավորիտ է համարում «Ինտերին»։
Փորձագետի կարծիքով, ներկայիս տիտղոսակիրը լավագույն մարզավիճակում է մոտենում առաջնության եզրագծին և թիմն ունի թեթև օրացույց։
«Ընդհանուր տպավորությամբ՝ ֆավորիտը «Ինտերն» է։ Չեմպիոնների լիգայից դուրս մնալն ընդունելի էր. նրանք արտագնա խաղում հաղթեցին «Լիվերպուլին»։ Նրանք շատ են պահեր ստեղծում, իսկ Ջեկոն Լուկակուից ոչ պակաս գոլ է խփում։
Սա Ա Սերիայի ամենահավասարակշռված թիմն է: Վերջնական հատվածում առավելությունն իրենցն է»,- մեջբերում է Դել Պիերոյին Sky Sport-ը։