VBET ՀՊԼ 26–րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց ԲԿՄԱ–ի հետ։
Տանտերերն առաջին խաղակեսում մեկ գնդակ ուղարկեցին ԲԿՄԱ-ի դարպասը․ աչքի ընկավ Խամեսը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց հարվածը։ Սակայն 79-րդ րոպեին Միլենկովիչը դարձյալ առաջ մղեց «Ալաշկերտին» հաշվի մեջ, իսկ Տանկովը խաղավերջում ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-1։
Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 37 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ ԲԿՄԱ-ն 13 միավորով 9-րդն է։