«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին ձեռք բերելու համար, հաղորդում է Calciomercato-ն։
«Բյանկոներիներն» արդեն կապ են հաստատել 27-ամյա խաղացողի գործակալի հետ՝ ամառային տրանսֆերային պատուհանից առաջ տրանսֆերի պայմանները քննարկելու համար:
«Արծիվների» ղեկավարները Միլինկովիչ-Սավիչի համար 70 միլիոն եվրո են պահանջել, սակայն «Ծեր սինյորայի» ղեկավարությունը հույս ունի ավելի ցածր գնի շուրջ բանակցել:
Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը նրան դիտարկում է որպես կիսապաշտպան Պոլ Պոգբային փոխարինող: