Տոկիոյի Օլիմպիական խաղերի առագաստանավային սպորտի 17-ամյա մասնակից, Թունիսի ներկայացուցիչ Էիա Գոզգեզը մահացել է մարզումների ժամանակ։
Այդ մասին հաղորդում է Business News-ը։
Նշվում է, որ Գոզգեզի հետ մարզմանը մասնակցել է նաև նրա երկվորյակ քույրը՝ Սառան, ով կարողացել է ողջ մնալ ողբերգական դեպքից հետո։
Գոզգեզ քույրերը միասին մասնակցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ 49er FX առագաստանավային մրցումներում, որտեղ նրանք զբաղեցրին 21-րդ տեղը: