Մեծ Բրիտանիայի Save the Children բարեգործական կազմակերպություններից մեկը հրաժարվել է համագործակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Դա տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղից հետո (0:1) տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։
The Sun-ը հայտնում է, որ կազմակերպությունը հանել է պորտուգալացու՝ դեսպաններից մեկի կարգավիճակից, չնայած այն բանին, որ նրանք միասին աշխատում են 2013 թվականից։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն խաղից հետո, լքելով խաղադաշտը, հարվածել էր 14-ամյա երկրպագուի ձեռքին և ջարդել նրա հեռախոսը։ Մանրամասներն՝ այստեղ։