Ժոզե Մոուրինյուն ներողություն է խնդրել «Սալերնիտանայի» մարզչից՝ հանդիպման ժամանակ իր օգնականներից մեկի խոսքերի համար։
Մոուրինյուի խոսքերով, «Ռոմայի» մարզչական շտաբի ներկայացուցիչներից մեկը, կոնֆլիկտի մեջ մտնելով մրցակցի մարզչի հետ, ասել է, որ «Սալերնիտանան» դատապարտված է Ա Սերիան լքելոնւ։
«Մեր պահեստայինների նստարանից ինչ-որ մեկը նրանց ասաց, որ «Սալերնիտանան» տեղափոխվելու է Սերիա Բ: Որպես իմ անձնակազմի պատասխանատու՝ ես ներողություն եմ խնդրում:
Մի քանի ավելորդ խոսք ասվեց, բայց մենք քաղաքակիրթ մարդիկ ենք։ Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, չպետք է դրանից այն կողմ անցնի»,- ասել է պորտուգալացին հետխաղյա մամուլի ասուլիսում։
«Սալերնիտանան» զբաղեցնում է վերջին տեղն Իտալիայի առաջնությունում։