Հարձակվող Մոհամեդ Սալահը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ: Այս մասին հայտնում է nbcsports.com-ը:
Կողմերը մոտ են նոր գործարքի շուրջ փոխզիջման. Սալահը շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձ է ցանկանում, «Լիվերպուլը» խաղացողին առաջարկում է 400 հազար ֆունտ և 3 տարվա պայմանագիր:
Սպասվում է, որ կողմերը կպայմանավորվեն շաբաթական 400 000 ֆունտ ստեռլինգի և չորս տարվա գործարքի շուրջ: