MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսը» արտագնա խաղում պարտվել է «Ֆիլադելֆիային»։
Հանդիպման միակ գնդակը գրանցվեց հենց խաղասկզբում․ ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի դարպասապահ Ռումը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 84-րդ րոպեին։
«Կոլամբուսն» այս խաղից հետո 8 միավորով Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է։