«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հայտարարել է, որ հարձակվող Թոմաս Մյուլերը պետք է ավարտի իր կարիերան մյունխենյան ակումբում:
32-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Բավարիայում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Մյուլերի հնարավոր հեռանալու մասին։
«Ես վստահ եմ, որ Մյուլերը պատկանում է «Բավարիային»: Վստահ եմ, որ նա կարիերան կավարտի մեր ակումբում»,- Հայների խոսքերն է մեջբերում BR24sport.de-ն։
Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 621 հանդիպում, որոնցում խփել է 226 գոլ և կատարել 240 գոլային փոխանցում։