Կիպրոսի առաջնության 27-րդ տուրում «Անորտոսիսը» մրցակցի հարկի տալ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Արիսի» հետ։
Հյուրերի գոլը խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Հայ պաշտպանի թիմը մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Համբարձումյանը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և ինը արդյունավետ փոխանցման հեղինակ։