Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ։
Արդեն 5-րդ րոպեին Կևին դե Բրույնեն առաջ մղեց «քաղաքաբնակներին»։ 13-րդ րոպեին Դիոգու Ժոտան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, իսկ 46-րդ րոպեին Սադիո Մանեն դարձավ այս հանդիպման վերջին գոլի հեղինակը։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 74 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» մեկ միավոր պակաս ունի և երկրորդ տեղում է։