Ֆուտբոլի Ազգային Լիգայի 32-րդ տուրում «Վելեսը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Կամազին»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Գևորգ Սարկիսյանը և Արթուր Գալոյանը։ Սարկիսյանը խաղադաշտ էր մտել ընդմիջումից հետո, իսկ Գալոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Վելեսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։