Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբը պատրաստ է մրցակցել Լոնդոնի «Արսենալի» հետ, որը պլանավորում է 31-ամյա բելգիացուն վերադարձնել ԱՊԼ։
«Բորուսիան» պատրաստ է թիմում վերամիավորել Ազար եղբայրներին․ Էդենի փոքր եղբայրը՝ Տորգանը, ներկայումս խաղում է դորտմունդցիների կազմում։ Եղբայրները միասին խաղացել են Լոնդոնի «Չելսիում»։