«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ, քանի որ ակումբը դժգոհ է ներկայիս հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայից, հայտնում է Goal-ը:
Ըստ աղբյուրի, Կամերունի հավաքականի ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ իր ակումբային գրանցումը փոխելուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել նոր դարպասապահ: Հավակնորդների թվում է նաև «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը: