Ա Սերիայի 32-րդ տուրում «Ֆիորենտինան» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Նիկոլաս Գոնսալեսը, Ջոնաթան Իկոնեն և Արթուր Կաբրալը։ Նեապոլցիների գոլերը խփեցին Դրիս Մերտենսը և Վիկտոր Օսիմենը։
«Ֆիորենտինան» վաստակեց 53 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։ «Նապոլին» 66 միավորով երրորդ տեղում է։
«Սասուոլոն» տանը 2-1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ։ «Տանտերերի կազմում» դուբլի հեղինակ դարձավ Համեդ Ջունիոր Տրաորեն, իսկ բերգամոյականների գոլը խփեց Լուիս Մուրիելը։
«Սասուոլոն» վաստակեց 46 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։ «Ատալանտան» 51 միավորով 8-րդ տեղում է։