«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի ելույթը ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղում (1-2).
«Խնդիրը ֆուտբոլիստների վերաբերմունքի մեջ չէր։ «Արսենալին» ուղղակի չբավականացրեց տղամարդկությունը։ Մենք մտադրություն չունեինք հարձակվելու, պայքարելու և միասնական գործելու։ Ֆուտբոլիստներն ուղղակի նայում էին իրար փոխարենն իրավիճակն իրենց ձեռքը վերցնեին։ Այդպես չի կարելի խաղալ»,- ասել է Արտետան։
ԱՊԼ 30 տուրից հետո «Արսենալը» 54 միավորով գտնվում է 5-րդ տեղում։