Ա Սերիայի 32-րդ տուրում «Ինտերը» 2-0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
22-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Նիկոլո Բարելլան, իսկ 30-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց «ներաձուրիների» առավելությունը։
Սիմոնե Ինձագիի սաները վաստակեցին 66 միավոր և բարձրացան երկրորդ հորիզոնական։ «Վերոնան» 45 միավորով 9-րդ տեղում է։