«Միլանը» տրանսֆերային նպատակ է դրել ձեռք բերելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյին, հայտնում է Goal-ը՝ վկայակոչելով Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է, որ 26-ամյա խաղացողը դառնա իրենց նոր գլխավոր աջ եզրային հարձակվողը։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 25 մլն եվրո։
Ասենսիոյի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: