Էդեն Ազարը կարող է տեղափոխվել գերմանական ակումբ։
Մադրիդի «Ռեալը» 31-ամյա բելգիացուն, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, կառաջարկի այս ամառ տեղափոխվել այլ ակումբ։
Էդենը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», սակայն այս գործարքը կապված չի լինի Էրլինգ Հոլանդի տեղափոխության հետ, հայտնում է Cadena SER-ը։
Էդենի եղբայրը՝ Տորգանը խաղում է Դորտմունդում։ Բացի այդ, Ազարը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, տարբերակներ ունի «Միլան» և «Արսենալ» տեղափոխվելու հետ կապված: