Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս պարտվեց «Էվերտոնին» (0:1):
Միակ գոլը առաջին խաղակեսի 27-րդ րոպեին խփեց 21-ամյա անգլիացի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 31 խաղից հետո 51 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայի գոտուց հետ է մնում 3 միավորով։ ՄՅՈՒ-ն չի կարողանում հաղթել երրորդ խաղում անընդմեջ (բոլոր մրցաշարերում)։
Իսկ ահա Ֆրենկ Լեմպարդի «Էվերտոնը» 30 խաղից հետո 28 միավորով 17-րդ տեղում է։