«Լիլի» կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան պատրաստվում է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ «Բորդոյի» դեմ խաղից հետո վիճել է գլխավոր մարզիչ Ժոսելին Գուրվենեկի հետ:
Ապրիլի 2-ին կայացավ Ֆրանսիայի առաջնության հանդիպումը և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, 35-ամյա ֆուտբոլիստն ասել է. «Մենք չափազանց խորն ենք խաղում, մենք նման չենք մի թիմի, որը պայքարում է եվրոպական մրցաշրերի համար: Սա «Գենգամը» չէ (Գուրվենեկի նախկին ակումբներից մեկը)»։
Նշվում է, որ լեզվակռիվը քիչ էր մնում վերածվեր խաղացողի և մարզչի միջև ծեծկռտուքի: