Ամստերդամի «Այաքսը» արգելել է անգլիական լրատվամիջոցներին ներկա գտնվել հոլանդական ակումբը գլխավորող Էրիկ տեն Հագի հետխաղյա մամուլի ասուլիսներին, հայտնում է Daily Mail-ը։
Այսպիսով, ղեկավարությունը ցանկանում է հասնել մասնագետի առավելագույն կենտրոնացմանն ակումբի ընթացիկ գործերի վրա։
«Այաքսը» շարունակում է պայքարը Նիդեռլանդների առաջնությունում հաղթանակի համար։ Թիմը խաղալու է Ռոտերդամի «Սպարտայի» հետ։ Ամստերդամի թիմը հաղթանակի դեպքում կամրապնդի առաջատարի դիրքը ազգային առաջնությունում։
Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից է։ Սպասվում է, որ մասնագետը մանկունիանցիների հետ պայմանագիր կկնքի այս մրցաշրջանից հետո։