«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցության մասին։
«Հետաքրքիր խաղ եմ ակնկալում։ Ուժեղ մրցակից ունենալն ամենաշատն է օգնում սպորտին։ Հատկապես երկարաժամկետ հեռանկարում:
Վստահ եմ՝ Նադալն ու Ֆեդերերը շատ են օգնել միմյանց։ Ես վստահ չեմ, որ նրանց կարիերան կդասավորվեր այսպես, եթե ստիպված չլինեին մրցել միմյանց հետ:
«Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությունը չի խանգարում մեր զարգացմանը», — մեջբերում է Կլոպին Sky Sports։
«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,55։