Դանի Ալվեշը խոսել է վերջերս «Բարսելոնայի»՝ «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0):
— Մենք ոչ միայն հաղթանակ տոնեցինք Մադրիդում. ասում էին, որ այս խաղը «Բարսայի» համար գավաթային խաղի նման է… Մենք տոնեցինք այս հաղթանակը, իմ 400-րդ խաղը և թիմի վերադարձը։ Թող Մադրիդում չմտածեն, որ մենք չորս գոլն ենք տոնել, քանի որ ժամանակին հինգ և վեց գոլ էինք խփում․․․ Եվ հեշտությամբ․․․
— Ո՞րը կլիներ այս հանդիպման արդար հաշիվը:
— 0-6.․․ Ֆերանը, Օբամեյանգը և Դեմբելեն շատ հստակ պահեր ունեցան։ Բայց մեզ համար դա ավելի կարևոր է, քան պարզապես հաղթելը, մենք ուզում էինք ասել, որ «Բարսան» վերադարձել է: Մենք կրկին մրցունակ ենք, և սա հիանալի նորություն է մեզ համար: Մենք աշխատում ենք դրա համար, և երբ քրտնաջան աշխատում ես, լավ արդյունքներ ես ստանում: «Ռեալի» դեմ «Բարսայի» վերջին հաղթանակից վեց խաղ էր անցել, և դա նորմալ չէ: Ինչ-որ բան սխալ էր ընթանում: Մենք ֆուտբոլային աշխարհին հասկացրեցինք, որ Բարսան վերադարձել է,- մեջբերում է Ալվեշին Mundo Deportivo-ն։