Ռուսաստանի առաջնության ակումբները պատրաստվում են քննարկել լիգայի թիմերի համար նոր մրցաշար ստեղծելու հարցը, հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ նոր մրցաշարը կկոչվի «Լիգայի գավաթ», որին կարող են մասնակցել միայն ՌՊԼ-ի ակումբները։
Լիգայի գավաթի հանդիպումները կանցկացվեն փլեյ-օֆֆի ձևաչափով՝ յուրաքանչյուր տուրում երկու խաղ (տանը և դրսում):
Նշվում է, որ այս մրցաշարը հնարավոր է իրականություն դառնա, եթե ռուսական ակումբները 2022/23 մրցաշրջանում չմասնակցեն եվրագավաթների։