Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», գրում է Goal-ը։
Իտալական ակումբը նախատեսում է խաղացողին վարձավճարով վերցնել՝ ավելի ուշ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Բացի թուրինյան գրանդից, Գնաբրիի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալն» և «Լիվերպուլը», ուստի, ըստ աղբյուրի, «Յուվենտուսը» պետք է ավելի շահավետ առաջարկ անի՝ Գնաբրիին համոզելու համար: «Բավարիան» կփորձի պահել իր հարձակվողին, սակայն խաղացողը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Գնաբրիի տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո: Գերմանացու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։