Դավիդ Տրեզեգեն ասել է, թե ով է ավելի արժանի «Ոսկե գնդակին»՝ Կարիմ Բենզեման, թե Կիլիան Մբապեն։
«Երկուսն էլ դառնալու են իրենց երկրների չեմպիոնները, երկուսն էլ հաղթել են Ազգերի լիգան։ Բայց կա ևս մեկ ցուցանիշ, որը պետք է հաշվի առնել:
Կարիմը դեռ Չեմպիոնների լիգայում է և կարող է դուրս գալ կիսաեզրափակիչ։ Նրա խաղը զարմանալի է: Նա այս մրցաշարում անընդմեջ երկու հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի ամենահայտնի ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» կազմում։ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»։
Կիլիանը դեռ ժամանակ ունի, թեև դա չի նվազեցնում նրա անհավանական ելույթներն այս մրցաշրջանում: Այս մրցանակը նրանը կլինի ապագայում, և, իմ կարծիքով, մեկ անգամ չէ»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին հարձակվողը Le Parisien-ին տված հարցազրույցում։