ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի հանդես գալ փարիզյան թիմում առնվազն ևս մեկ տարի։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ակումբներից ոչ մեկը ֆինանսական հնարավորություն չունի ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն բուն տրանսֆերին, այլև այն աշխատավարձին, որը կխնդրի բրազիլացին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նեյմարը ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։
Հարձակվողը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականի ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նեյմարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։