«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կիսվել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
Մանչեսթերյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավորով առաջ է մերսիսայդցիներից:
«Կան երկու թիմեր, որոնք պայքարում են տիտղոսի համար և շատ մոտ են մրցաշարային աղյուսակում: Սա ամենամեծ նշանն է և այն հանդիպումը, որին կցանկանային մասնակցել բոլոր խաղացողները։
Երկու թիմերն էլ լրջորեն պայքարում են չեմպիոնության համար, իսկ մեր հանդիպումից հետո այս պայքարը չի ավարտվի։ Կարծում եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ վերելքներ և վայրէջքներ կլինեն: Չեմ կարծում, որ այս հանդիպումը որոշիչ կլինի։ Ես Պրեմիեր լիգան տեսնում եմ որպես երբևէ եղած ամենադժվար առաջնությունը և հավատում եմ, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի կիրակի օրը կայանալիք հանդիպումը, երկու թիմերն էլ դեռ կպայքարեն հաջորդ խաղերում»,- ասել է Ֆոդենը Sky Sports-ին։
«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,55։