Լեհաստանի առաջնության 28-րդ տուրում «Պոգոնը» Շեցինում պարտվեց «Վիսլային»:
Տանտերերն առաջինը բացեցին հաշիվը, սակայն մինչև ընդմիջման գնալը հյուրերը հավասարեցրին այն, իսկ երկրորդ կեսում խփեցին հաղթական գոլը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Պոգոնը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 56 միավորով և մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռակովից»: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: