Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան ասել է, թե «Սպարտակը» ինչ տեղի համար կպայքարեր իտալական Ա Սերիայում.
«Վստահ եմ, որ «Սպարտակը» չէր պայքարի Իտալիայի առաջնության վերջին տեղերի համար։
Իհարկե, 5-ից 10-րդ տեղերը նրանք կյանքում երբեք չէին զբաղեցնի, այնտեղ թիմերը շատ ավելի ուժեղ են։ Բայց 12-13-րդ տեղերը հաստատ Ա Սերիայում կզբաղեցնեին»,- ասել է 57-ամյա մասնագետը «РБ Спорт»-ին։
Մոսկովյան ակումբն այս պահին ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ վաստակած 27 միավորով։