Ըստ իտալական մամուլի՝ Յուլիան Վայգլն ամռանը կարող է տեղափոխվել «Միլան»:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը հաջողությամբ խաղում է «Բենֆիկայի» կազմում՝ որպես կիսապաշտպան: Միաժամանակ, «Միլանը» փնտրում է մի քանի այլ հատկանիշներով խաղացողի։
Ֆուտբոլիստի գործակալ Ֆոլկեր Ստրութն արդեն խոսել է «Միլանի» հետ իր հաճախորդի նկատմամբ հետաքրքրության մասին։ Տրանսֆերն այս պահին այնքան էլ հավանական չի համարվում։
«Միլանը» ավելի շատ կենտրոնացած է Ռենատո Սանչեսի տրանսֆերի վրա, որին դիտարկում է որպես Ֆրանկ Կեսիերի անմիջական փոխարինող: