«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ՉԼ 1/4 եզրափակչում թիմի դարպասապահ Էդուարդ Մենդիի սխալի մասին, որի արդյունքում գնդակը 3-րդ անգամ հայտնվեց լոնդոնցիների դարպասում։
Երկրորդ կեսի սկզբնամասում Մենդին գնակն անհաջող փոխանցեց պաշտպանին, ինչի արդյունքում այն հայտնվեց «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մոտ, ով գրավեց դատարկ դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
«Մենդին երբեք լիարժեք առանց սխալի չի խաղացել, այդ թվում նախորդ մրցաշրջանում, բայց մենք օգնել ենք նրան։
Հիմա հարմար պահ չէ 1/4 եզրափակչում նման սխալ անելու համար, նման կարևոր խաղում, սա ամենավատ պահերից մեկն էր։ Հուսով եմ՝ այդ դրվագը շատ չի ազդի նրա ինքնավստահության վրա, որովհետև սխալները հաղթահարելը դարպասապահի աշխատանքն է, նա պիտի կարողանա ընդունել սխալները, վերագտնի իրեն ու օգնի թիմին։ Հիմա նա հնարավորություն ունի ապացուցելու, որ ինքն իսկական չեմպիոն է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։