«Միլանը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» հետ՝ կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին ձեռք բերելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը կասկածում է «Սանտյագո Բեռնաբեուում» իր ապագային և հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «ռոսոներիներն» արդեն դիմել են Մադրիդի «Ռեալին»՝ խաղացողին այս ամառ ձեռք բերելու մտադրությամբ: Հայտնի է, որ «Միլանը» կարող է իրեն թույլ տալ ֆուտբոլիստին տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ տրամադրել։
Հիշեցնենք, որ «Միլանը» այժմ քննարկում է նաև Բրահիմ Դիասի ամբողջական գնման հարցը, որի իրավունքները նույնպես պատկանում են Մադրիդի «Ռեալին»: