VBET ՀՊԼ 25-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ուրարտուին» ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Հանդիպման 30-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցած Մաիլսոն Լիման այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։ Ընդամենը 4 րոպե անց Արթուր Միրանյանը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 54 միավորով շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» 26 միավորով՝ 6-րդն է։