ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, որի հետ պայմանագիրն այս ամառ ավարտվում է։
«Այդ մասին կարող եք հարցնել Կիլիանին, երբ տեսնեք նրան։ Որպես մարզիչներ՝ մենք լավագույնն ենք ուզում Կիլիանի ու ակումբի համար։ Ակումբի համար լավագույն տարբերակը Մբապեին պահելը կլինի, այդպես կլինի նաև հենց Կիլիանի համար։ Բանակցություններն ընթանում են»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում ուզում է նշանակել Զինեդին Զիդանին, որպեսզի թիմում պահի Մբապեին։