Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է հարձակվող Գարեթ Բեյլի մասին. Ուելսցի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո իսպանական ակումբից կհեռանա անվճար։
«Ուելսի հավաքականում մենք տեսնում ենք, որ Բեյլը լավ է: Նույնը նա ցանկանում է ցույց տալ «Ռեալում»: Արդար կլիներ, եթե Գարեթը գեղեցիկ կերպով հրաժեշտ տա Սանտյագո Բեռնաբեուին։ Նա մտավ այս ակումբի պատմության մեջ իր գոլերով, հանդիպումներով և նվաճած գավաթներով»,- Անչելոտի խոսքերն է մեջբերում Marca-ն:
32-ամյա Բեյլը միացել է Մադրիդի «Ռեալին» 2013 թվականին՝ «Տոտենհեմից»: