«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ՉԼ 1/4 եզրափակչում «Վիլյառեալից» կրած նվազագույն հաշվով պարտության մասին։
«Մենք շարունակում ենք հավատալ մեր փիլիսոփայությանը։ Չորեքշաբթի օրը ոչ ոք իր առավելագույնը ցույց չտվեց, դա հաստատ։ Պիտի դա շտկենք երեքշաբթի։ 6 օր ունենք, որ ամեն ինչ նորից շտկենք։
«Վիլյառեալի» դեմ խաղից հետո զրույց ունեցանք։ Իհարկե, բոլորս հիասթափված էինք, որովհետև ամեն ինչ այլ կերպ էինք պատկերացնում։ Այսօր թիմի հետ մի քանի պահ դիտեցինք ու քննարկեցինք, որ երեքշաբթի օրը կարող ենք ավելի լավ անել։
«Վիլյառեալը» առաջին խաղում շատ բաներ շատ լավ գլուխ բերեց, իսկ մենք՝ ոչ այնքան»,- ասել է Նագելսմանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բավարիա»-«Վիլյառեալ» խաղը կկայանա ապրիլի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։