«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը հակված է վաճառելու Ալոնսոյի տրանսֆերը, քանի որ վերջինս 2023 թվականին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և այդ դեպքում կարող է անվճար հեռանալ։
Իսպանացի ֆուտբոլիստը «ազնվականների» կամզում է հանդես գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։