«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ թուրինցիների հետ կիսապաշտպանի տրանսֆերի համար կպայքարի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նշվում է, որ մանկունիանցիներն ավելի լավ շանսեր ունեն՝ գործարքը հաջողությամբ իրականացնելու համար։ Ընթացիկ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։