«Բարսելոնայի» ղեկավարները կողմնորոշվել են՝ ինչպիսի հանգուցալուծում կստանա հարձակվող Մեմֆիս Դեպայի ապագան։
Ինչպես տեղեկացնում է SuperDeporte-ն, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Նյուքասլը», «Էվերթոնը» և «Յուվենտուսը»։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարները որոշում են կայացրել, որ Դեպայի ցանկության դեպքում վերջինիս չեն պահի ակումբում և թույլ կտան հեռանալ։
Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիսը կատալոնական ակումբում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։