Իտալիայի հավաքականի և «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Մարզիչն արդեն իսկ տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ մեծ ցանկություն ունի Բաստոնիի հետ աշխատելուու։
Անգլիական ակումբը ցանկանում է ամռանը ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։ Բաստոնիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։