«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Այնտրախտի» դեմ առաջին խաղից հետո խոսել է մարզադաշտի խոտածածկի որակի մասին (1-1).
«Գնդակը չէր շարժվում: «Կամպ Նոու»-ն ամեն ինչ այլ կերպ կլինի, մարզադաշտն ավելի լավ կլինի: Մեզ այնքան աղմկոտ աջակցություն է պետք, որքան՝ այստեղ էր: Մթնոլորտն արտասովոր էր, բայց դա մեզ վրա չազդեց: Մենք այդ պատճառով այնքան էլ լավը չէինք, ինչպես վերջին խաղերում:
Մրցակիցը լավ պաշտպանողական խաղ էր ցուցադրում: Մենք չգիտեինք ՝ ինչպես հարձակվել: Մենք հասկանում էինք, որ խոտածածկը շատ բարդ էր: «Կամպ Նոու» մարզադաշտում ամեն ինչ փոխվեց: «Այնտրախտը» շատ մոտիվացված էր: Նրանք դուրս թողեցին «Բետիսին»,- հայտարարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: