«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ակնկալում է, որ «Բարսելոնան» ավելի լավ հանդես կգա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ պատասխան խաղում:
Գերմանիայում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
«Նրանք խաղում էին իրենց ուժերի չափով, ֆիզիկապես լավ տեսք ունեին և երբեմն գերազանցում էին մեզ: Բայց մենք գոլային պահեր ունեինք:
Դաշտի վիճակն այն չէր, ինչ մենք կցանկանայինք: Հիմա ժամանակն է հաղթելու պատասխան խաղում մեր երկրպագուների ներկայությամբ:
Իմպուլսով ես դիպչեցի գնդակին տուգանային հրապարակում, ինձ համար պարզ էր, որ մրցավարը դիտելու է VAR-ի կրկնությունը՝ այն ստուգելու համար: Ես մի փոքր զարմացա, որ նա արագ որոշեց։
Խփած գոլը մեզ թույլ է տալիս մնալ խաղի մեջ։ Եկել էինք հաղթելու, բայց տանը՝ ավելի լավ ու արագ ենք խաղալու։ Մենք դեռ շատ բան ունենք բարելավելու։ Այս մրցաշարում հաղթելը հեշտ չի լինի», իսպանական ակումբի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում As-ը: